Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) այսօր տարածած հաղորդագրության համաձայն ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրում արդյունահանված գազը Տրանսանատոլիական գազատարի` TANAP-ի միջոցով սկսել է արտահանվել Եվրոպա:
«Շահ Դենիզում» արդյունահանված գազը, որի առաջին խմբաքանակը 2018-ի հունվարի 23-ին էր արտամղվել դեպի TANAP խողովակաշար, հունիսի 15-ին հասել է Եվրոպայի սահման», -նշված է SOCAR-ի հայտարարության մեջ:
Ադրբեջանական գազի արտահանումը եվրոպական շուկաներ նախատեսվածից շուտ է մեկնարկել:














