Ֆրանսիային այստեղից էլ «մերսի» ասացին

12

«Միասին» երիտասարդական շարժման ակտիվիստները «մերսի» ասացին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին: Դեսպանատան առաջ տոնական տրամադրություն է, բոլորը երգում են, վանկարկում են «մերսի», ձեռքներին «Կեցցե Ֆրանսիան», «Ֆրանսիան մեր բարեկամն է» պաստառներ:

Շնորհակալական խոսքեր ուղղվեցին հենց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին, ով նույնպես շնորհակալություն հայտնեց նման ուշադրության համար:

«Գինի լից», «Գետաշեն», «Զարթնիր Լաո» երգերով էլ ակցիան գեղացկացնում էին ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները: