Ֆիշերը Հայաստանում է

11

Անցած գիշեր Երեւան է ժամանել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերը:

Ինչպես հաղորդում է Ազատություն ռադիոկայանը, ԵԽԽՎ-ի պաշտոնական հաղորդագրությունում թեև նշված էր, որ Հայաստան է այցելելու նաեւ Ջոն Պրեսկոտը, սակայն, ինչպես չորեքշաբթի օրը հայաստանցի խորհրդարանականներին փոխանցել է Ֆիշերը, մյուս համազեկուցողը չի ժամանելու` տեխնիկական պատճառներով:

Փաստահավաք այս առաքելության շրջանակներում նախատեսվում է Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության հետ քննարկել երկրում քաղաքական միջավայրի բարելավմանն ուղղված վերջին զարգացումները: Անդրադարձ է լինելու բարեփոխումների ծրագրերին, հատկապես՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրական բարեփոխումներին:

Ըստ պաշտոնական տեղեկատվության` նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, խորհրդարանական խմբակցությունների, ինչպես նաեւ արտախորհրդարանական ընդդիմության հետ: