Օսկանյանն ու Ծառուկյանը հանդիպել են Հովսեփյանի հետ

9

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյան գլխավոր դատախազին հարցրեց, թե նա հանդիպել է Վարդան Օսկանյանի և Գագիկ Ծառուկյանի հետ, և որն է եղել նպատակը: Հովսեփյանը դրական պատասխանեց և նշեց. «Քանի որ Վ.Օսկանյանը ցուցմունքներ մինչ այժմ էլ չի տալիս և իր դիրքորոշումը չի արտահայտել այս ամենի վերաբերյալ, ապա և ցանկություն առաջացավ, որպեսզի նա ներկայացնի դատախազին ու ԱԺ նախագահին փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն իր անմեղությունը»:

Գլխավոր դատախազը հավելեց, որ Օսկանյանն ինքն է ներկայացրել է իր անձնական հաշվեհամարի շարժը, որը կարող էինք ստանալ միայն դատարանի որոշման վրա: Հենց դրա հիման վրա էլ երևացել է, որ Վ.Օսկանյանը 181 հազար դոլար ստացել է կանխիկ, փոխանցել այլ հաշվեհամարների վրա: Այսինքն, ծախսվել անձնական նպատակների համար, ինչն էլ համաձայն օրենքի կոչվում է յուրացում: