Օսկանյանն իրեն խաբված է զգում. վերջինս ելույթի ընթացքում հուզվեց

15

«Վստահ եմ, որ ներքուստ չեք կասկածում, որ սա քաղաքական պատվեր է: Ես Հայաստանից փող չեմ տարել, ատկատներից չեմ օգտվել, այլ Հայաստան անշահախնդիր նվիրատվություններ եմ բերել ու շարունակում եմ բերել»,- այս մասին ԱԺ ամբիոնից հուզված հայտարարեց Վարդան Օսկանյանը:

Օսկանյանը պատմեց նաև իր ընտանիքի մասին, թե ինչպես է եկել Հայաստան ու որ այդ փողերի կարիքն ամենևին էլ չունի, և իր աչքը կուշտ է:

Վարդան Օսկանյանն իր ելույթի ժամանակ մի փոքր հուզվեց և մի փոքր կերկերուն ձայնով ասաց. «Տասը տարվա արտգործնախարարին այս վիճակում եք դրե՞լ»։

Պատգամավորի ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրա միջև բանավեց առաջացավ: Մասնավորապես Վարդան Օսկանյանը, շեշտելով նրանց միջև կայացած հանդիպման մասին, հայտարարեց. «Ես այդ հանդիպումից խաբված եմ ինձ զգում, դուք ուրիշ բան էիք ինձանից ուզում ու ես շատ խաբված եմ: Բայց այդ մասին ես չեմ հայտարարի, դուք պարտավոր էիք ինձ զանգահարել, բայց մենք հետո կզրուցենք, սա անձանական է»:

Իսկ դատախազին ասաց, որ այսօր եթե այս փաստերով իրեն են հանձնում, վաղն էլ նրանցից յուրաքանչյուրը կարող է հայտնվել իր տեղում. «Պարոն դատախազ, մենք տասը տարի միասին աշխատել ենք, մի հատ նստենք խոսենք, էլի», – նկատեց Օսկանյանը: