Վարդան Օսկանյանի կողմից «փողերի լվացման» գործով որպես մեղադրյալ ընդգրկելու` գլխավոր դատախազի միջնորդագրի մասին հարցը կբարձրացվի նաև ԵԽԽՎ-ում։ Այս մասին հայտարարել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով ԵԽԽՎ է մեկնելու վաղը՝ հոկտեմբերի 2-ին:
Զոհրաբյանը հայտարարել է, որ գլխավոր դատախազի միջնորդությունը որևէ իրավական հիմնավորում չունի. «Ակնհայտ է, որ սա Օսկանյան անձի դեմ ուղղված չէ, այլ ուղղված է Օսկանյանի՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առանցքային դեմքերից մեկի։ Այս ամենն իր մեջ պարունակում է լուրջ քաղաքական կոմպոնենտ»,- ասել է Զոհրաբյանը: