Օսկանյանը կտրականապես դեմ է կոալիցիա կազմելուն

16

ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը դեմ է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, սակայն շեշտեց, որ. «Ես չեմ կարող ԲՀԿ-ի անունից խոսել, քանի որ կուսակցությունում կան տարբեր կարծիքներ: Մեծամասնությամբ որոշում կկայացվի, բայց իմ մասով նշեմ, որ ես անձամբ կտրականապես դեմ եմ, որ ԲՀԿ-ն մտնի ոչ իրական կոլիցիայի մեջ»:

Օսկանյանի խոսքով՝ կոալիցիա կազմելու դեպքում կշարունակվի ձևական քաղաքական մենաշնորհը, իսկ ՀՀԿ-ն կարող է միայնակ մեծամասնություն լինել և միայնակ էլ կրել պատասխանատվություն: «Ես երբեք ինձ ոչ իրական կոալիցիայի պայմանավորվածությունների պատասխանատվության տակ չեմ դնի»:

Իսկ թե ով, ինչ օգուտ կունենա կոալիցիա չկազմելով՝ Օսկանյանը նշեց՝ որ դրանով կստեղծվի հակակշիռ: