ՀՀ նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը դեռ ներգրավված չէ որպես ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործով մեղադրյալ: Այս մասին «Փաստինֆո»-ին այսօր հայտնեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 2-ին կողմ է քվեարկել պատգամավորին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին: