Օհանյանին կալանավորեցին

5

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այսօր մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանին, և նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել կալանավորում։ Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ-ից: