Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր դռնփակ նիստում որոշում կկայացնի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի համար խափանման միջոց սահմանելու մասին, քանի որ այսօր լրանում է նրա նախնական կալանավորման 72-ժամյա ժամկետը:
Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը խոշոր չափի բենզինի հափշտակամն գործով ձերբակալվել է օգոստոսի 30-ին: Նա կասկածվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ: