Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի անտիցիկլոնային դաշտի ազդեցությամբ: Փետրվարի 2-ին առավոտյան ամբողջ տարածքում առայժմ կդիտվի ձյուն, կեսօրից հետո հյուսիսային կեսում տեղումները կդադարեն:
Տեղումները կպահպանվեն միայն հարավային հատվածում` Վայք, Սյունիք, Արցախ, որտեղ տեղումներ կդիտվեն մինչ ուշ երեկո: Առանձին վայրերում հնարավոր են առատ տեղումներ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ին ցերեկը կնվազի 3-5 աստիճանով: Քամու ուժգնությունը լեռներում և լեռնանցքներում կհասնի 18-20մ/վրկ, քամու առկայության պարագայում կդիտվի բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն, մերկասառույց, տեղացող առատ ձյան հետևանքով` դժվարանցանելիություն:
Մայրաքաղաքում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ ` առատ, փետրվարի 2-ին կեսօրից հետո տեղումները կդադարեն: Ուշադրություն` օդի ջերմաստիճանը նվազելու է, ուստի հավանական է մերկասառույցի առաջացումը: Հնարավոր է նաև մառախուղ: Օդի ջերմաստիճանը գիշերը -2-4, ցերեկային ժամերին -2+1, երեկոյան -2-4: