«Օգնիր եղբորդ» նախաձեռնության ինքնաթիռը Թուրքիայում հարկադրաբար չի վայրէջք կատարել

10

Թուրքիայում հոկտեմբերի 15-ի առավոտյան հայկական ինքնաթիռը վայրէջք է կատարել Էրզրում քաղաքի օդանավակայանում:

Պարզվում է, եղել է «Օգնիր եղբորդ» նախաձեռնության պատվիրած ինքանթիռը, որի մեջ կա 14 տոննա պարենամթերք եւ դեղորայք:

ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք չի կատարել, այն եղել է պլանային և երկարատեւ բանակցություններից հետո հաջողվել է «Էյր Արմենիա» օդանավային ընկերության բեռնատար ինքիաթիռով ժամը 11:15-ին իրականացնել Երևան-էրզրում-Հալեպ չվերթը:

Նշենք, որ ինքնաթիռի վայրէջքը Թուրքիայում պլանային է եղել և արվել է ըստ ձեռք բերված պայմանավորվածության։

Ի դեպ, միջադեպին անդրադարձել են և’ թուրքական զլմ-ները, և’ միջազգային հայտնի լրատվամիջոցներ: