Նոյեմբերի 6-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքում Օբաման վերընտրվել է: Նա ստացել է ընտրակոլեգիայի 303 անդամի աջակցությունը անհրաժեշտ 290-ի, իսկ՝ Ռոմնին 203-ինը: Տեղեկացնում է France24-ը:
Նախագահի պաշտոնին հավակնում էին Դեմոկրատական կուսակցությունից Բարաք Օբաման, Հանրապետական կուսակցությունից Միթ Ռոմնին, Լիբերտարիանական կուսակցությունից Գերի Ջոնսոնը և Կանաչների կուսակցության առաջնորդ Ջիլ ստեյնը:
Օբամային աջակցել են Կոլորադում (51%-ն ընդդեմ 47%-ի), Կոննեկտիկուտում (56% -ն ընդդեմ 43%-ի), Դելավեր (59%-ն ընդդեմ 40%-ի), Ֆլորիդա(50%- 49%), Իլինոյս (59%- 40%):
Ռոմնիին աջակցել են Կենտուկիում,Ինդիանայում, Արևմտյան Վիրջինիայում և այլն:
Օբաման առաջատար է եղել նաև Վաշինգտոնում և Կալիֆոռնիայում: