ՕԵԿ-ը ձայները հիմա էլ ջեմով է փոխանակում

16

Հեղինե Բիշարյանը բարի ախորժակ է մաղթում բոլոր նրանց, ովքեր ջեմ են ստացել և նշում, որ որ ՕԵԿ-ը ներկայացված է ամբողջ երկրով մեկ և մարզային գրասենյակների ղեկավարների մոտեցումն է եղել, որ իրենց կառույցի կին ներկայացուցիչներին մարտի 8-ին նման վերաբերմունք ցույց տան. «Միշտ, մշտապես, երբ ինչ ունեցել ենք, այն էլ բաժանել ենք»:

«Մենք համատարած օգնություններ չենք բաժանում, չենք ցուցակագրում մարդկանց և քննադատում ենք նման երևույթները: Ջեմերի բաժանումը ընդամենը կանաց նկատմամբ վերաբերմունքի հարց է եղել»,-ասաց նա:

Բիշարյանն ամենևին էլ չժխտեց, որ ջեմաբաժանությունը մարտի 8-ից հետո էլ է շարունակվել, սակայն նեղվեց, որ իրենց մասին լուրեր են պտտվում, թե ամեն ձայնի համար բջջային են բաժանում, քանի որ դա, ըստ Բիշարյանի, իրականությանը չի համապատասխանում: