Քուշքյանը բժիշկներին դեռ կպատժի

5

Այսօր խորհրդարանում պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի երեկվա խառնաշփոթի հետ կապված հարցին ի պատասխան Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշել է, որ բուժհիմնարկում տեղի է ունեցել կազմակերպչական մեծ վրիպում, թերություն, որի հետևանքով կտրվածք է կատարվել մեկ այլ երեխայի, ոչ թե այն հիվանդին, որը պատրաստվել էր: Իրոք, գտնում եմ դա մեր մեղքն է` սկսած ինձանից մինչև բժիշկները ընդգծելով, որ բժիշկները խստագույնս պատժվել են ու «դեռ պատժվելու են»:

Հիշեցնենք, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտոնում օրերս բժիշկները փորձել են մի երեխային, փոխարեն վիրահատել մյուսին: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ախուրյանի բնակիչ 2006թ. ծնված Նարեկ Դանիելյանը 2008թ.-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում թոքի վիրահատության է ենթարկվել, որին ծնողները իրենց նախաձեռնությամբ բերել են բժշկական կենտրոն` ներկա առողջական վիճակը գնահատելու: Միևնույն ժամանակ, վիրահատության է նախապատրաստվել 2004թ. ծնված Էջմիածնի բնակիչ Գևորգ Մովսիսյանը: Բուժանձնակազմի անփութության հետևանքով վիրահատարան է տեղափոխվել ոչ թե Գևորգ Մովսիսյանը, այլ Նարեկ Դանիելյանը, ում և նախապատրաստել են վիրահատության և շատ արագ կասեցրել:

4 Բժիշկ աշխատանքից ազատվել էին, իսկ բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանին հայտարարվել է խիստ նկատողություն և առաջարկվել է քննարկել հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը: