ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, չնայած հստակ ու բառացի չի ասում, որ Ռոբերտ Քոչարյանը կգա իշխանության գլուխ, բայց նրա ասածներից կարելի է ինչ-որ բան ենթադրել: Իսկ ենթադրություններ անելը երևի թե մեր կողմից սխալ կլինի: Ուստի ներկայացնում ենք FreeVoiceNews լրատվականին տված նրա հարցազրույցը:
FVN. ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հայտարարության համաձայն նա մասնակցելու է գալիք նախագահական ընտրություններին: Ի՞նչ եք կարծում այդ հանգամանքը որևէ ազդեցություն կունենա Հայաստանի վրա:
Ա.Մ.Ցանկացած գործընթաց, որ տեղի է ունենում Ռուսաստանում չի կարող ազդեցություն չունենալ Հայասատնի վրա: Դժվարանում եմ ասել, որ այն կոնկրետ այս դեպքում կլինի դրական, թե բացասական:
FVN. Ի՞նչ գործոններից է դա կախված:
Ա.Մ. Կախված է, թե ինչ կլինի մեր ներքին քաղաքական ու արտաքին հարաբերությունների մեջ: Դրան համարժեք էլ կլինի ազդեցությունը:
FVN. Արդյոք Ռոբերտ Քոչարյանը կգա՞ իշխանության գլուխ:
Ա.Մ. Էդ հարցին չեմ կարող պատասխանել: Ժամանակը ցույց կտա:
FVN. Իսկ Պուտին- Քոչարյան հանդիպումն արդյո՞ք որևէ բան էր նշանակում:
Ա.Մ. Ես ոչինչ չեմ կարող ասել: Միայն կասեմ, որ Քոչարյանն այն անձը չի, որ չմտածի, և չգործի էդ ուղղությամբ: