Քոչարյանը չի բացառում իր վերադարձը

12

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Mediamax-ին տված հարցազրույցի ժամանակ չի բացառել իր` մեծ քաղաքականություն վերադառնալու փաստը: Պուտինի ՌԴ նախագահի առաջադրման և իր հետ կապը մեղմ ասած Քոչարյանին զարմացրել է: Սակայն 2-րդ նախագահին զարմացնում են հասարակության բուռն քննարկումները իր վերադարձի շուրջ, սակայն հավելել է , որ 3 հանգամանք կարող է իրեն հետ բերել քաղաքականություն. «Ես չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն: Սակայն, այդ քայլին ինձ կարող են դրդել ոչ թե այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Հայաստանում, թեեւ շատ մոտ եւ Հայաստանի համար շատ կարեւոր, բայց, այնուամենայնիվ, ուրիշ երկրում, այլ հետեւյալ երեք գործոնները.

1. երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցության զգալի եւ կայուն բարելավվման բացակայությունը, եւ, որպես հետեւանք` փակուղային
տրամադրությունների եւ արտագաղթի աճը;

2. հասարակության տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը;

3. իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձեւով բարելավել իրավիճակը:

Այս երեք գործոնների առկայության պարագայում կարող են տարբեր ճանապարհներ լինել ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար: Մնացած բոլոր հանգամանքները որոշ նրբերանգներ են մտցնում, ավելացնում են քաղաքական ռեսուրսը, բայց հիմնարար գործոններ չեն հանդիսանում»,- ասել է Քոչարյանը: