Քլինթոն. Մինչև բանակցությունները Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կպահպանվեն

5

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու «Վեցյակի» գծով նրա գործընկերները կփորձեն կարգավորել Իրանի հետ իրենց տարաձայնությունները Մոսկվայում կայանալիք հաջորդ բանակցություններում: Տեղեկացնում է CNN-ը:

«Մենք առաջ ենք քաշել մանրամասն առաջարկներ, որոնք առնչվում են մինչև 20 տոկոս ուրանի հարստացմանը:Դեռ պահպանվում են զգալի տարաձայնություններ Իրանի ու «Վեցյակի» միջև: Մենք կփորձենք դրանք կարգավորել հունիսի 18-19-ը Մոսկվայում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլում: Այդ ընթացքում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կպահպանվեն»,- ասել է Քլինթոնը: