Քլինթոնն ու Դավութօղլուն տարածաշրջանային հարցեր են քննարկել

6

G-20-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Մեքսիկայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Գրում են թուրքական լրատվամիջոցները:

Մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համաշխարհային օրակարգում գտնվող մի շարք առաջնային հարցեր: Մասնավորապես քննարկել են Սիրիայում, Կովկասում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարը և տարածաշրջանային հարցեր: