Քլինթոնն ու Ալիևը կքննարկեն Ղարաբաղյան հակամարտության հարցը

5

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 6-ին ժամանելու է Ադրբեջան: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը:

Աբդուլաևը նշել է, որ Քլինթոնն Ադրբեջանում հանդիպումներ է ունենալու նախագահ Իլհամ Ալիևի ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Կողմերը քննարկելու են տարածաշրջանում տիրող իրավիճակի, քաղաքական գործընկերության, էներգետիկ ոլորտում համագործակցության, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: