Քլինթոնը հունիսի 4-ին կայցելի Հայաստան

29

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-ին կժամանի Հայաստան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն` մայիսի 31-ից հունիսի 7-ը Քլինթոնը այցելելու է 7 երկիր՝ Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, ապա` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա:

Հայաստանում Քլինթոնը հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հունիսի 6-ին ԱՄՆ պետքարտուղարը Վրաստանից կմեկնի Ադրբեջան և հանդիպում կունենա նախահագ Իլհամ Ալիևի հետ:

Քլինթոնի կայցելի նաև Թուրքիա, որտեղ հունիսի 7-ին կմասնակցի Ստամբուլում կայանալիք ահաբեկչության դեմ պայքարին նվիրված համաժողովին: Մտադիր է հանդիպել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: