Քարվաճառի վթարը՝ հանդիպակաց մեքենայի լուսարձակման պատճառով

6

ԼՂՀ ՊԲ-ն խորը ցավով տեղեկացնում է, որ ս.թ. նոյեմբերի 1-ին ժամը 20.00-ի սահմաններում Քարվաճառի N զորամասին պատկանող «Ուրալ-375/236» մակնիշի ավտոմեքենան անձնակազմը տեղափոխելիս` թվով 19 պայմանագրային զինծառայող, Քարվաճառի «Հարուրի ձոր» կոչվող տարածքում, ըստ նախնական տվյալների, հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի լույսերի արձակման պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, որի հետևանքով մահացել է 4 զինծառայող
Երեմյան Արթուր Հովհաննեսի Ապարան, գյուղ Մուլքի
Ապիջանյան Մանվել Սանթրոյի Արմավիրի մարզ, գյուղ Վանանդ
Փիլոյան Սանասար Վաչիկի Արմավիրի մարզ, գյուղ Վանանդ
Վարդանյան Գագիկ Կամոյի Արմավիրի մարզ, գյուղ Մրգաշատ:

Տեղեկացնում է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վիրավորված 15 զինծառայողներն են

Ավետիսյան Կարեն Կամոյի
Գևորգյան Գևորգ Մնացականի
Եղիազարյան Վարազդատ Գարեգինի
Եղիազարյան Արթուր Գարեգինի
Զաքարյան Սարգիս Ռուստամի
Մուրադյան Արման Մանվելի
Խաչատրյան Մանուկ Լևուշի
Խաչատրյան Էդիկ Ռաֆիկի
Մնացականյան Աշոտ Կոլյայի
Թալոյան Բաբկեն Գուրգենի
Երեմյան Մխիթար Վալերիկի
Գոմցյան Սանասար Ռոբերտի
Հարությունյան Դավիթ Ռաֆիկի
Հովհաննիսյան Կարեն Հրաչիկի
Սահակյան Արմենակ Լիպարիտի

Հիշեցնենք, որ «Ուրալ» մակնիշի մեքենան ուշ երեկոյան վթարի էր ենթարկվել, որի թափքում եղած պայմանագրային զինծառայողներից երեքը մահացել են: Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վարդենիսի հոսպիտալ տեղափոխած ծանր վիրավորներից մեկը ևս մահացել է:

Ըստ բժիշկների` տուժածներից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ 11-ինը՝ միջին ծանրության: