Քարվաճառի մոտ երկրաշարժ

7

Շաբաթ օրը` ժամը15.15-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում` Քարվաճառ քաղաքից 19 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.28օ և արևլյան երկայնության 45.93օ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի գրանցվել: