Հունվարի 21-ին մեկնարկում է ՀՀ նախագահի նախընտրական քարոզարշավը: ՀՀ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու փետրվարի 18-ին: Թեկնածուները 8-ն են՝ Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ռադիո Հայ» ընկերության տնօրեն Անդրիաս Ղուկասյանն ու ՀՀԿ առաջնորդ, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն արդեն պատրաստ է, նա իր քարոզարշավը կսկսի Ավան վարչական շրջանից, Անդրիաս Ղուկասյանը անժամկետ հացադուլ է սկսել, Վարդան Սեդրակյանը բուն քարոզարշավին կանցնի փետրվարի 1-ից, իսկ մյուսները դեռ լռում են: