Քանաքեռի եկեղեցին հոգևոր հովիվ կունենա

7

«Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին դարձել է «Կյանքի Խոսք» աղանդի հավաքատեղի» նյութի առնչությամբ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի մամուլի դիվանից հայտնում են , որ «սույն հարցը միշտ եղել է Արարատյան Հայրապետական թեմի ուշադրության կենտրոնում: Տարիներ շարունակ համայնքի հոգևոր կարիքները հոգացել է Ս. Հակոբ եկեղեցին: Սակայն ժամանակի մարտահրավերները պատեհ առիթ ստեղծեցին, որ Ս. Աստվածածինը կրկին դառնա գործող եկեղեցի: Առաջնորդական փոխանորդի կարգադրությամբ եկեղեցին վերանարոգումից հետո կունենա հոգևոր հովիվ, և կհոգա համայնքի հոգևոր պահանջները»: