Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին կորցրեց որդիներից ևս մեկին: Առաջնորդի որդին մահացել է Լիբիայում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրականացված հրթիռակոծման ժամանակ:
Հարձակման թիրախները եղել են մերձմայրաքաղաքային Հելլաթ ալ-Ֆերժանի քաղաքացիական եւ ռազմական օբյեկտները:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին նմանատիպ հրթիռակոծման հետեւանքով մահացել է Քադաֆիի փոքր որդին` Սաիֆ ալ-Արաբը եւ երեք թոռները: