Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին կթաղեն մուսուլմանական ավանդույթների համաձայն: Ինչպես հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, Քադաֆիի մարմինը բերվել է Միսրատա քաղաքի մզկիթներից մեկը՝ մուսուլմանական ավանդույթի համաձայն՝ թաղման լվացում իրականացնելու համար:
Նշենք, որ այդ Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը հայտարարել էր, որ Սիրթ քաղաքի գրոհի ժամանակ Քադաֆին գերեվարվել է և ստացված վերքերից մահացել: