ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոնում վիրահատվել են Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունից տուժածներից երկուսը, իսկ ևս երկուսը՝ կվիրահատվեն մայիսի 19-ին:
Նշենք, որ վիրահատությունն իրականացնում է Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը:
Փուչիկի պայթյունից տուժածներից դեռևս 41-ը մայրաքաղաքի բուժհաստատություններում շարունակում են բուժումը, երկուսը վերակենդանացման բաժանմունքում են:
Վիրահատական ծախսերը հոգալու է պետությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին համերգի ժամանակ գազով լիցքավորված փուչիկների փայթյունից տուժել էր 154 քաղաքացի: