«Փակ շուկայի» վաճառողները խուճապի մեջ են. «Դեկտեմբերի 31-ին փակելու են շուկան: Ում ասես, որ չենքդիմել, գնացել են Ազգային Ժողով: Բայց պատասխաններն եկել են, որ գնացեք ուրիշ շուկաներ, ստեղ սուպերմարկետ են սարքելու»,- ասում է շուկայում աշխատող տիկին Անահիտը:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ լուրեր էին շրջանառվում, որ Գագիկ Ծառուկյանը շուկան վաճառել է Սամվել Ալեքսանյանին, ով էլ շուկան որոշել է վերածել է «Երևան Սիթիի»:
«Ստեղ ենք փող աշխատում, բա մեր էրեխեքին ոնց ենք պահելու, որ շուկան փակեն»,- դժգոհում է Ռազմիկ պապիկը:
Հիմա շուկայի աշխատողները, ովքեր հիմնականում վերաավճառողներ ու գյուղացիներ են անհամբեր սպասում են, թե վերջապես ինչ վերջ է ունենալու շուկան: