«Փակ Շուկան» նոր տեր ունի

11

«Փակ Շուկայի» տերը այլևս Սամվել Ալեքսանյանն է: Դեռևս գարնանն էին լուրեր տարածվել, որ շուկան վաճառվում է, շուկայի վաճառողներից շատերը նույնիսկ չկարողացան պայմաններին հարմարվել և տեղափոխվեցին այլ շուկաներ: Նշենք, որ մեր գյուղնախարարության ջանքերը «առողջ մսամթերք» վաճառելու վերաբերյալ կրկին հօդս են ցնդել, քանի որ շուկայում նոր տիրոջ գալուն զուգընթաց մսի վաճառման նոր կետ է բացվել, որտեղ էլի մսերը կեղտոտ սեղաններին են շարված, իսկ ճանճերը միշտ անպակաս են տարածքում: