Փակ ճանապարհներ չկան

7

Հոկտեմբերի 28-ի ժամը 11.00-ի դրությամբ հանրապետությունում եղանակի վատթարացման հետևանքով փակ ճանապարհներ չկան:

Անցած գիշերվա ընթացքում ձյան կամ անձրևի տեսքով առատ տեղումները շարունակվել են Մեղրիի / ձյան շերտի հաստությունը` 40-45 սմ/, Գորիսի / ձյան շերտի հաստությունը` 10-15 սմ/, Սիսիանի, Վայքի, Ապարանի, Արարատի, Սևանի տարածաշրջաններում: Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց:
Նշված բոլոր տարածաշրջանների ճանապարհներին իրականացվում են տեղումներից մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: