Րաֆֆին մերժել է Սարգսյանի հրավերը

9

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար,ասել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը Panorama.am-ին: «Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը՝ հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը: Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը և սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները»,- նշել է Արզումանյանը: