Րաֆֆիի հետևից՝ ուրիշի համար

17

Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած բացօթյա ասուլիսին հարյուրավոր մարդիկ էին հավաքվել: Հովհաննիսյանը Ազատության հրապարակի մի անկյունում կանգնած խոսեց միայն լրագրողների համար, կամ մի գուցե առաջին դիրքերում կանգնած լրագրողների համար, մնացյալ ժողովուրդը՝ չլսելով Րաֆֆի կոչը, որի համար այդքան ճանապարհ էին կտրել-եկել, > կոչերով էին շարունակում բացօթյա ասուլիսը: «Ոչ ոք մեր ձեռքից, մեր խղճից, մեր սահմանադրական իրավունքից չի վերցնելու այդ հաղթանակը։ Դա պատկանում է ոչ թե Րաֆֆուն, Սերժին, այլ համայն հայությանը»,- հայտարարեց Հովհաննիսյանը, սակայն կոչը չհասավ հանրության ականջին: Երկրորդ տեղը գրաված ՀՀ նախագահի թեկնածուն ասուլիսի ավարտից հետո քայլեց Ազատության հրապարակից, ողջ բազմությունն իր հետևից քայլեց. մի մասը գոռում էր >, մի մասը գաղտնի >, մի մասն էլ >: Անցնելով Մաշտոցի պողոտան, իհարկե ոստիկանները մի լավ հրմշտեցին քաղաքացիներին, ուղարկելով մայթեր, իսկ ժողովուրդը՝ Րաֆֆի դեմքին կարոտ, > գոռալով հասավ մինչև Մատենադարանին հարող տարածք: Այնտեղ Րաֆֆին կրկին կանգ առավ, շնորհակալություն հայտնեց ժողովրդին և բոլորին կոչ արեց գնալ իրենց գործերով զբաղվել, եթե սուրճ են ուզում թող գնան սուրճ խմեն , եթե ուրիշ գործ ունեն թող գնան իրենց գործեով զբաղվեն, ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և հեռացավ: Միայնակ մնացած բողոքավորները շարժվեցին դեպի ԿԸՀ շենք: Շենքի դիմաց արդեն իսկ բազմաթիվ ոստիկաններ ու բերետավորներ էին հավաքվել, կրկին հրմշտում էին ժողովրդին, որ փողոցից դուրս գան: Մի փոքր նվազած բազմությունը սկսեց կրկին գոռալ >, >, անգամ ոմանք հիշել էին Հիտլերին, որ Հիտլերը գոնե սիրում էր իր ազգին, սակայն Սերժը՝ ոչ: Բողոքի ակցիայի մասնակիցներից մի կին բողոքում էր իր կենցաղային ծախսերից այդ բերետավորներին, և խիստ հուզմունքից ուշագնաց եղավ, իհարկե բերետավորները նրան առաջին օգնություն ցույց տվեցին, կինը ոտքի ելավ, ժողովուրդն էլ քայլեց իր գործերով՝ սպասելով փետրվարի 20-ի համազգային հանրահավաքին: