Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ չգիշերեց Ազատության հրապարակում

14

Րաֆֆի Հովհաննիսյանն ինչպես՝ խոստացել էր փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հավաքվածներին, որ ինքը կգիշերի այնտեղ, այնպես էլ իր խոստումը չի կատարել: Գիշերը ժամը 2-ի սահմաններում նա հեռացել է Ազատության հրապարակից իբր թե տաք հագուստ հագնելու և չի վերադարձել՝ թողնելով մի խումբ երիտասարդների ցուրտ ձմռանը փողոցում: Հովհաննիսյանը հրապարակ է վերադարձել միայն առավոտյան և ողջունել իր պատճառով սառած երիտասարդներին: