Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկեց. Մեր նորագույն պատմության ամենաբախտորոշ օրն է

9

Քիչ առաջ Նորք Մարաշ վարչական շրջանի թիվ 157 դպրոցում տեղակայված 10/06 ընտրատեղամաս ժամանեց ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ես առաջին հերթին դիմում եմ իմ հիմնական մրցակից, շատ հարգարժան, գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Ավելի հերոսական, քան այն մեծ ավանդը, որ ինքն ունեցել է ար Ընտրակաշառքների, բազմակի քվեարկության և այլ ընտրախախտումների ֆոնին ես կոչ եմ անում իր ենթակայության տակ գտնվող բոլոր տեղամասային շտաբի պետերին, մարզպետներին հետ պահել այդ հակասահմանադրական և հակաժողովրդավարական գործելաոճից, որովհետև այս անգամ ժողովրդին ոչ մի բան հետ չի պահելու իրեն պատկանող հաղթանակից»,-ասաց նա:

Հովհաննիսյանը նաև հավելեց. «Մեր նորագույն պատմության ամենաբախտորոշ օրն է, և սա այն օրն է, երբ ժողովուրդը վերջապես քսան տարվա ընթացքում առաջին անգամ պիտի նշի ոչ թե ինչ- որ մեկի հաղթանակն ու ինչ- որ մեկի պարտությունը, այլ իրեն պատկանող ընտրության արդյունքը»։

Ր. Հովհաննիսյանը նաև արձանագրեց, որ թանաքն այս անգամ ջնջվում է թաց անձեռոցիկով: