Րաֆֆի Հովհաննիսյանը նոր առաջարկներ կուղարկի Սարգսյանին

11

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է ծրար ուղարկել ՀՀ նախագահի նստավայր:

Հովհաննիսյանը հայտարարեց, որ ընտրությունների երկորդ փուլ անցկացնելու, խորհրդարանը ցրելու մասին իր առաջարկները մերժվել են, հիմա սեղանին ոչինչ չկա դրված:
«Ես պատրաստ եմ եղել այսքան ստից, կեղծիքից հետո լսել առաջարկներ: Բայց որպեսզի այլևս այսքան չկրկնեմ, վաղը ժամը 6-ին ոչ թե առևտրից ելնելով, այլ մեր երկրի առջև առկա հիմնախնդիրը լուծելու մղումով հրապարակավ կներկայացնեմ մեր մոտեցումները և ծրարով կուղարկեմ պարոն Սարգսյանին»,-ասաց նա: