«Մեր ցուցակի մասին շատ են խոսում: Ընդմիշտ պատասախանում եմ չարախոսներին, կեղծ հայրենասերներին` մենք գործ ունենք անելու և անելու ենք այդ գործը միասին ու ի հեճուկս նրանց: Ես բոլորիդ ներում եմ հիմիկվանից սխալ խոսքերի համար: Թող իմանան, որ «Ժառանգության» թիմը` հայ ժողովրդի, հայաստանցու թիմն է, մի ամբողջություն է, հավաքականություն է, հայաստանցու քաղաքացուն պատկանող թիմ է»,- «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» 2012 թ. խորհրդարանի քարոզարշավի մեկնարկի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նաև վստահ է, որ նոր գումարման ԱԺ-ում իրենք մեծամասնություն են կազմելու: