Մարտի 4-ին, ժամը 17:30-ին, Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարան կհանձնեն հայց, որով պահանջվում է վավերացնել և ամրագրել ս.թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները և չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը:
Նույն օրը ժ. 18.00-ին Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակը և իրավախորհրդատուները Սահմանադրական դատարանի առջև կտան բաց մամլո ասուլիս: Այդ մասին տեղեկացնում է Հովհաննիսյանի նախընտրական շտաբը: