«Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հույս ունի, որ վերջապես առաջին անգամ Հայաստանում կանցկացվեն ազատ, արդար ընտրություններ, սակայն դա կլինի միայն այն պարագայում, եթե հասարակությունը մասնակցի ընտրություններին և Սերժ Սարգսյանն էլ կատարի իր 15 կետերից բաղկացած պահանջը:
Ր.Հովհաննիսյանը Ժողովրդին խորհուրդ տվեց ամեն դեպքում մասնակցել ընտրություններին՝ կախված նրանից՝ հուսատված են, թե ոչ: Իսկ Սերժ Սարգսյանին հրավիրեց բանավեճի. «Դա կարող է լինել Ազատության հրապարակում, կամ հեռուստատեսությամբ»,- հավելեց ՀՀ նախագահի թեկնածուն: