Տրանսպորտի նախարարությունը կարո՞ղ էր կանխել սողանքը

16

Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցած սողանքից օրեր առաջ ևս սողանք է արձանագրվել: Այս տեղեկատվությունը հաստատեց նաև ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Պետրոս Դեմիրճյանը: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք նախարարությունն այդ սողանքից հետո ուսումնասիրել է տարածքն ու երկրաբանական եզրակացություն կազմել` դրա հնարավոր կրկնվելու մասին: Մամլո խոսնակը պատասխանեց, որ «ոչ, չի արվել: Ժամանակ չկար: «Լոն 2-րդ» կազմակերպության կողմից հետևանքը վերացվել է, ու ժամանակ չկար ուսումնասիրելու: Բացի այդ այնտեղ որևէ խնդիր չի եղել սողանքի, որ եզրակացություն կազմվեր ու հանարվոր ռիսկերը կանխել: Անգամ եթե ցանկություն էլ լիներ, չէր ստացվի: Կրնում եմ այդ հատվածը սողանքային գոտի չի համարվել: Դա երկար պրոցես և ժամանակտար էր»: Իսկ նախարարն այցելե՞լ է նշված տարածք. «ոչ, նա քաղաքում չէ, ու առանձնապես կարքի էլ չկար»,- շեշտեց մամլո խոսնակը:

Հ.Գ. Ստացվում է անփութության հետևանքով մարդիկ են տուժել: Հարց է առաջանում, իսկ ով է պատասխանատու այդ ամենի համար: Հարց, որի պատասխանը այդպես էլ չի հնչի