Աղետի է ենթարկվել Մոսկվայից Պետրոզավոդսկ թռչող Տու-134 օդանավը: «ՌուսԷյր» ավիաընկերության ինքնաթիռը Պետրոզավոդսկի օդանավակայանից մեկ կիլոմետր հեռավորությամբ` ավտոմայրուղու վրա, բնակելի տարածքից ոչ հեռու վայրէջք է կատարել եւ այրվել: Ականատեսները անմիջապես ահազանգել են հրշեջներին: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ինքնաթիռում գտնվող 52 մարդկանցից 44-ը մահացել են: Նրանցից մեկը երեխա է: Տուժածներից յոթի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:
44 զոհվածներից 9-ը ինքնաթիռի անձնակազմի անդամներն են: Զոհերի թվում կա 7 երեխա: Անձնակազմից ողջ է մնացել միայն մեկ ուղեկցորդուհի, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Զոհվածների թվում կա նաև ազգությամբ հայ` Ուկրաինայի քաղաքացի Սիմովյան Վահրամը: