Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հեֆերնին

12

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ:
ՀԱԿ կենտրոնական գրասենյակի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել է առաջիկա ընտրությունների օրինական ընթացքին առնչվող խնդիրներ:

Քննարկվել են նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը: