Տեր Եսային «Եհովայի վկաների» զոհ

19

Մայիսի 15-ին, միջադեպ է գրանցվել Արարատյան Հայրապետական Թեմի Սբ. Երրորդություն եկեղեցու բակում: Առավոտյան մոտավորապես ժամը 9-ին Եՙհովայի վկաներ՚ աղանդի երկու ներկայացուցիչ հոգևորսություն են իրականացրել եկեղեցու տարածքում: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քհն. Արթենյանը միջամտել է` աղանդավորներին խնդրելով եկեղեցու տարածքում քարոզչություն չիրականացնել եւ հեռանալ: Աղանդավորները պահանջել են փաստաթուղթ, որ այդ տարածքը պատկանում է եկեղեցուն: Հոգևորսության փաստն արձանագրելու համար Տեր հայրը փորձել է իր բջջային հեռախոսով նկարահանել, սակայն աղանդավոր երիտասարդները խլել են հեռախոսը: Երբ Տեր հայրը փորձել է հեռախոսը ետ վերցնել, հարվածել են նրա ձեռքին, սպառնալով, թե` “կոկորդդ կկրծեմ”, ապա խոստացել, որ հաշվեհարդար են տեսնելու:
Երեւանի ՀԱԹ տեղամասի ոստիկանական բաժանմունքում ստացված ահազանգը առիթ է հանդիսացել, որ հարցով զբաղվեն իրավապահները:

Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քհն. Արթենյանը պատմում է, որ եղել են տարբեր առիթներ, երբ հոգևորականների` ոստիկանությանը դիմելու սպառնալիքից վախենալով, ՙԵհովաների վկաները՚ հեռացել են եկեղեցու տարածքից, սակայն վերջին ժամանակներում իրենք են սպառնում ոստիկանություն դիմել, երբ փորձ է արվում զուսպ եւ քրիստոնեավայել ձեւով նրանց հեռացնել եկեղեցու տարածքից:
ՙԵհովաների վկաները՚, ովքեր զենք չեն բարձրացնում հայրենիքի պաշտպանության համար, համարձակվում են ձեռք բարձրացնել հայ հոգևորականի վրա, մերժում են արյան փոխներարկումը, սակայն պատրաստ են կոկորդ կրծելու, երբ տանտերերը սեփական հոգևոր տանից նրանց դուրս են հրավիրում՚,- մտահոգված է քահանան:

Թե’ Տ. Եսայի քահանան եւ թե’ Սբ. Երրորդություն եկեղեցու ծխական համայնքի ներկայացուցիչները խիստ դատապարտում են ստեղծված իրողությունը եւ զգոնության ու արթնության կոչում հայ ժողովրդի զավակներին դիտավորյալ հրահրվող միջադեպերից ու հոգևորսությունից զերծ մնալու համար: