Վիճ. վարչությունը էլի անցավ արհեստական գնանկմանը

5

Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է իր հերթական հեքիաթային ցուցանիշները: Ըստ այդմ` 2011 թ. հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ գնաճը կազմել է 8.5 տոկոս, իսկ հունիսին մայիսի նկատմամբ տեղի է ունեցել 1.4 տոկոս գնանկում: Դա հիմնականում շնորհիվ կարտոֆիլի եւ բանջարեղենի սեզոնային էժանացման:
Հետաքրքիրն այն է, որ վիճ. վարչությունը ամեն ամիս հակասական թվեր է ներկայացնում` ասենք 9 տոկոս գնաճը, միանգամից գնանկման ենթարկվեց միայն կարտոֆիլի և բանջարեղենի պատճառով: Սակայն հետաքրքիր է , նաև այն, որ պարզվում է` կարտոֆիլը բանջարեղեն չի, կուզենայի իմանալ իսկ ինչ է: Իսկ թե ինչպես են որոշել, որ կարտոֆիլի գինը նվազել է, եթե մայիս ամսին էլ էր այն 250-300 դրամ, հիմա էլ է այդքան: Հարց է առաջանում , թե որ բանջարեղենի գինն է նվազել, երևի > 200-ից` դառնալով 150:

Հավելենք, որ 12-ամսյա կտրվածքով գնաճն առավել մեծ չափով տեղի է ունեցել «պարենային ապրանքներ» խմբում` 15 տոկոսի չափով: Համեմատության համար` ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների գնաճը 3 տոկոսի սահմաններում է: