Մայիսի 15-ին ժամը 06.00-ի սահմաններում 50-ամյա Արսեն Կիրակոսյանի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 32-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Փամբակ գետը:
Պատահարի ընթացքում վարորդն ավտոմեքենայից դուրս է ցատկել և նույն օրը, ժամը 09.50-ին, ներկայացել ոստիկանության Թումանյանի բաժին, իսկ 4 ուղևորները մնացել են ավտոմեքենայի մեջ:
Որոնողական աշխատանքների շնորհիվ, Ձորագետ համայնքի սկզբնամասում` Փամբակ գետում, հայտնաբերվել են 2 ուղևորների՝ Ալավերդի քաղաքի բնակիչներ, 41-ամյա Արմեն Ասրյանի և 43-ամյա Մարատ Շախկուլյանի դիակները:
Մյուս ուղևորներին՝ 54-ամյա Վահան Երիցյանին և 45-ամյա Հարություն Երզնկյանին դեռևս փնտրում են: