Երեկ՝ ժամը 21. 02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան և Շինարարների փողոցների հատման հատվածում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Տոյոտա» մակնիշի և «Ֆորդ» մակնիշի (Երևան-Վանաձոր երթուղու տաքսի) ավտոմեքենաները, ինչից «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է: ԱԻն հաղորդմամբ, երթուղային տաքսու 8 ուղևոր՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Տուժածներից 5-ը դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ 3-ը` գտնվում են բժիշկների հսկողության տակ, առողջական վիճակը գնահատվում է բավարար: