Վերջին վայրկյանը դեռ շարունակում է օրհասական մնալ

8

Այդքան սպասված, և այդքան ջանք ու եռանդ խլած մեծն քարոզարշավի հսկա նավը մոտենում է իր եզրագծին: Մնում է պատգամավորներ դառնալ ցանկացողները մի լավ ու խորը շունչ քաշեն, և սպասեն արդյունքներին: > լրատվականը խոսեց մի քանի կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Զարմանալին այն, է, որ բոլորն էլ ոչ միայն վստահ են իրենց ուժերի վրա, այլև` ինչպես ասում են` խոսքները մեկն են արել:

Նաիրա Զոհրաբյան- ԲՀԿ- Եթե արդար ընտրություն լինի, մենք առաջին տեղում կլինենք
-Քարոարշավը մեզ համար արդյունավետ էր: Վստահությունը, որ ունեիքն քարոզարշավից առաջ, ընթացքում էլ ավելի ամրապնդվեց: ԲՀԿ-ն ունի մեծ վստահություն ժողովրդի շրջանում: Մի բան հստակ է և ապացուցման կարիք էլ չունի, եթե մեր երկրում իրականացվեն արդար և ազատ ընտրություններ, ապա ձայների մեծամասնությունը կլինի ԲՀԿ-ի օգտին: Իսկ հիմա դժվարանում եմ ասել, թե քանի մանդատ կունենանք: Հիմա շատ է խոսվում ընտրակաշռքի մասին, որ տրվում է ընտրազանգվածին, եթե դա չլիներ, և կրկնում եմ լիներ արդար ընտրություն, մենք կունենայինք ձայների մեծամասնությունը:

Արամ Մանուկյան- Դռնեդուռ եմ անում
-Չեմ կարող խոսել, դռնեդուռ եմ անում ու իմ վերջին ժամն եմ օգտագործում:

Լիլիթ Գալստյան- ՀՅԴ-Մենք կլինեինք իշխանություն…
-Անշուշտ, մեր քարոզարշավն ընթացավ արդյունավետ: Մենք ունեցանք հանդիպումներ բոլոր մարզերում և մեծ քաղաքներում: Եվ պետք է ասեմ, որ դրանք շատ մարդաշատ էին: Մենք մեր ընտրազանգվածին հասցրեցինք, ոչ միայն մեր իրականացրած և իրականացվելիք ծրագրերը, այլև` սա ինչ-որ առումով հաշվետվություն էր: Կրկնում եմ, մենք իհարկե, համոզված էինք, որ մեր հանդիպումները կլինեին մարդաշատ, բայց կրկնում եմ, որ դրանք շատ մարդաշատ էին: Դժվարանում եմ, ասել թվերով թե քանի մանդատ կստանանք, բայց համոզված եմ, որ եթե մենք ունենայինք իրավական ու ժողովրդավարակն երկիր, որտեղ կլիներ քաղաքական մշակույթ, ազատ ու արդար ընտրությունների ավանդույթ, ազատ քաղաքական միջավայր, ապա մեր օգտին կգրանցվեին ձայների մեծամասնությունը և մենք կլինեինք` իշխանություն:

Բորիս Գյուրջյան-ՀԿԿ- Կոմկուսին վստահում են
-Մեր հանդիպումներն, իհակե արդյունավետ էին, ինչու պիտի անարդյունավետ չլինեին: Մենք եղել ենք բազմաթիվ վայրերում, եղել են և սակավ հավաքներ և մարդաշատ: Սակավի ժամանակ հավաքված էին, մոտ 200-300 հոգի, իսկ մարդաշատի ժամանակ` 700-800 հոգի: Մարդիկ մեզ վստահում են, քանի որ տեսնում են, որ հիմա ծայրահեղ աղքատություն է, մյուս մասն էլ` կապիտալիստներ են, իսկ Կոմկուսի ղեկավարած տարիներին սոցիալիստական երկիր էր, որը մարդկանց համար լավ պայմաններ էր ստեղծվում: Մենք սկսեցիքն աշխատանքներ կատարել, դեռ այն ժամանակ, երբ նախորդ ընտրություններից անցավ 1 տարի, մենք անալիզի ենթարկեցինք մեր ծրագրերը, և հասկանցանք մեր բացթողումները; Եթե լինեն արդար ընտրություններ, մենք կհավաքենք ընտրազանգվածի 10-15 տոկոս ձայն: