Վերաքննիչ դատարանը մերժեց Վարդան Սեդրակյանի բողոքը. նա կմնա կալանավորված

16

Հայաստանի վերաքննիչ դատարանը մերժեց նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի դիմումն ընդդեմ ընդհանուր իրավասության դատարանի որոշման, որով թեկնածուն երկամսյա կալանքի էր ենթարկվել:

Նախկին նախագահի թեկնածուն ու նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը այդ որոշումը համարում են անօրինական:

Հիշեցնենք, որ Սեդրակյանը մեղադրվում է նախագահական ընտրություններում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը պատվիրելու մեջ և մարտի 5-ից կալանքի տակ է պահվում «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում:

Դռնփակ դատական նիստին Սեդրակյանը չէր մասնակցնում:

Սիրունյանը պնդում է, որ մեղադրող կողմը ներկայացրել է Ընտրական օրենսգրքի 87-րդ հոդվածը, որն այս պարագայում վերաբերում է Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկած նախագահի արդեն նախկին երկու թեկնածուներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Անդրիաս Ղուկասյանին, և որ Սեդրակյանին իրավունք ունեին կալանավորել:

Ընտրական օրենսգրքի 87- հոդվածի առաջին մասի համաձայն՝ Հայաստանի նախագահի թեկնածուն իր կարգավիճակը պահպանում է մինչև նախագահ ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև Սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:

Բայց Սեդրակյանի փաստաբանն ու նրա պաշտպանյալը պնդում են, որ կալանավորման պահին Սեդրակյանը դեռևս համարվում էր նախագահի թեկնածու, իսկ Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվել է միայն մարտի 14-ին:
Այնուամենայնիվ Վերաքննիչը մերժեց նախկին թեկնածուի դիմումը և վերջինս կշարունակի մնալ ԱԱԾ մեկուսարանում:

Սիրունյանը հայտարարարեց, որ Սեդրակյանի համաձայնությամբ կբողոքարկեն Վերաքննիչի որոշումը: