Վարչապետին Եվրասիական միության քննարկումներին մասնակցելու հրավերք չեն ուղարկել

14

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Եվրասիական միության քննարկումներին մասնակցելու պաշտոնապես հրավերք չի ստացել:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ կառավարությունը պաշտոնապես ստացել է առաջարկ՝ քննարկելու Եվրասիական միությանն անդամակցելու հարցը: Վարչապետն ի պատասխան ասաց. «Եվրասիական միության քննարկումներին մասնակցելու պաշտոնապես հրավերք չենք ստացել»:

Սարգսյանը նշեց, որ Եվրասիական միությանն անդամակցելու պաշտոնական հրավեր դեռ չեն ստացել, քանի որ քննարկումները` ինչպես է այն գործելու, ինչ ձեւաչափով, դեռևս հայտնի չեն: «Մենք սխալ ենք համարում ինտեգրացիոն գործընթացները մեկը մյուսին հակադրելը, քանի որ դրանք միմյանց փոխլրացնելու նպատակ ունեն մեզ համար, ինչը բխում է Հայաստանի շահերից»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սագրսյանն ընդգծեց, որ ինտեգրացիոն բոլոր հարցերի քննարկումները բաց են լինելու։
Իսկ Մինասյանը պատրաստակամություն հայտնեց մասնակցել բոլոր քննարկումներին: Ինչին ի պատասխան վարչապետը նշեց.«Հայաստանը դիվանագիտական խաղերի մեջ չի կարող մտնել: Դա վտանգավոր է: Մենք բաց ենք գործում: Մեր գործընկերները շատ քաջ գիտակցում են, թե ինչպիսին են մեր արտաքին քաղաքականությունը»: