Երեկ կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին:
Վարչապետ Սարգսյանը նշել է, որ մեր երկրում ստեղծվել է հայաստանյան մի շարք ռոք խմբերի միավորող ռոք ասոցիացիա, որի գործունեությունը նպաստում է Հայաստանում ռոք երաժշտության տարածմանը:
Անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնի անցկացմանը:
Վարչապետը Սերժ Թանկյանին մաղթել է առողջություն, ուժ ու եռանդ բոլոր մտահղացումների իրականացման համար:
Հանդիպման ավարտին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում անձնական նշանակալի ավանդի ու համաշխարհային ռոք երաժշտության մեջ ունեցած անգնահատելի ներդրման համար վարչապետ Տիգրան Սարգսյանը երգիչ ու երգահան Սերժ Թանկյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: